Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Վախճանվել է Ելենա Օբրազցովան

Վախճանվել է Ելենա Օբրազցովան
13.01.2015 | 12:04

Գերմանիայում 76 տարեկանում վախճանվել է Ելենա Օբրազցովան՝ մեցցո սոպրանոյի թագուհին: Նրան համարում էին լեգենդար օպերային երգչուհի: «Ինչ ցանկացել եմ, արդեն երգել եմ: Ես կայացել եմ և իբրև կին, և իբրև երգչուհի, և իբրև մայր ու տատիկ: Ես տառապել եմ, արտասվել ու սիրել, քաղցել եմ ու բարեկեցիկ ապրել, շատ եմ շրջագայել ու ամեն ինչ տեսել եմ»՝ իր մասին ասել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Ելենա Օբրազցովան: Լա Սկալայում նրա տրիումֆի մասին առասպելներ են պատմում, Մետրոպոլիտեն օպերայում նույնիսկ բեմադրությունն ընդհատվել է, որովհետև ծափերը խլացնում էին Օբրազցովայի ձայնը: «Երգիչը պետք է ապրի կրքերով: Երբ մարդը դադարում է սիրել, նա արդեն չի կարող երգել»՝ ասում էր Օբրազցովան:

Դիտվել է՝ 667

Մեկնաբանություններ